Մայրաքաղաք Երևանի Կենտրոն համայնքի Կորի (Կրիվոյ) 55 հասցեում է գտնվում Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցը: Դպրոցը հիմնադրվել է 1937 թվականին: Եղել է արական դպրոց: Մեծ հայրենականի տարիներին ծառայել է որպես հոսպիտալ, 1945 թվականից՝ միջնակարգ դպրոց: Ի սկզբանե կոչվել է սովետական պետական գործիչ Կ. Վորոշիլովի անվամբ, իսկ հետո վերանվանվել է պրոֆեսոր Շավարշյանի անվամբ: 1983 - 1984 ուստարում այս հինավուրց շենքում իր կրթական գործունեությունը սկսեց նորաբաց ուսման մի դարբնոց, որը կոչվեց թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոց: 1993 - 1994 ուստարվանից դպրոցում կրթությունը իրականացվում է մայրենի լեզվով: 1997 - 1998 ուստարվանից դպրոցը իրականացնում է ռուսերենով խորացված կրթություն: 1999 թվականի դեկտեմբերին դպրոցը անվանակոչվեց 20-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Գևորգ Էմինի անվամբ: 2010 թվականին կառավարության որոշմամբ դպրոցը վերակազմավորվեց որպես առանձին գործող ավագ դպրոց: Եվ այն սկսեց կերտել իր նոր պատմությունը: 2010 - 2011 ուստարում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը, իսկ 2011 թվականից ստանձնում է դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը:
Իր ստեղծման օրվանից դպրոցը շարունակում է կատարել իր բարձր առաքելությունը՝ մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը, լիիրավ մարդու և պետության քաղաքացու կերտումը: 2011 թվականի հունիսի 6-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի և «Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: 2012 թվականից դպրոցը «Դպրոց - կենտրոն» իրավաբանական անձանց միության անդամ է: 2014 թվականի սեպտեմբերի 4-ի 1010-Ա կառավարության որոշմամբ «Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի` անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո, որը պատրաստ է քայլեր ձեռնարկել` դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ: 2014 թվականի սեպտեմբերի 4-ի 1010-Ա կառավարության որոշմամբ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուզաննա Ալավերդյանը:

Տարեցտարի ավելանում է դպրոցում սովորել ցանկացող աշակերտների թիվը: Դպրոցի հին շենքի պատերը հարազատ են դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Դպրոցի մանկավարժական կուռ կոլեկտիվը չի ընկրկում ժամանակի մարտահրավերների և դժվարությունների առջև, ընդհակառակը, դժվարությունները ավելի են կոփում: Եվ օր օրի նրանք կերտում են դպրոցի պատմությունը՝ ձգտելով միշտ դեպի վեր, դեպի նորանոր բարձունքներ, չբավարարվելով ձեռքբերումներով: Կերտել ապագայի լիարժեք մարդ՝ այս նպատակի իրագործմանն է ուղղված կրթօջախի յուրա քանչյուր մանկավարժի աշխատանքը:Վաստակաշատ մանկավարժական կոլեկտիվը կրթել, դաստիարակել է բազում սաների, որոնցից շատերը դարձել են անվանի լրագրողներ, դերասաններ, պետական գործիչներ, երգչուհիներ, զինվորականներ, բժիշկներ: Այսօր էլ մեր աշակերտության մեջ կան շատ տաղանդավոր սովորողներ, որոնք դեռ հնչեցնելու են Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի անունը: Դպրոցն ունի ակտիվ գործող աշակերտական խորհուրդ, որն էլ ստեղծել է դպրոցի հիմնը և դրոշը: Դպրոցի շրջանավարտները հետագայում էլ շարունակում են սերտորեն կապված մնալ իրենց հարազատ կրթօջախի հետ: Պահպանելով տարիների ավանդույթները՝ դպրոցը այսօր ստեղծում է նորը, հետաքրքիրը, ժամանակակիցը: Քայլ առ քայլ մեր դպրոցը իր կայուն տեղն է ձեռք բերում կրթության բնագավառում: Առկա ձեռքբերումները, տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտության տարած հաղթանակները վերն ասածի ապացույցն է: