Ռուզաննա Շուրկայի Ալավերդյան
Տնօրեն
Ռուզանա Ալավերդյանը ծնվել է 1959թ․ դեկտեմբերի 13֊ին Երևանում։ 1966֊1976թ․֊ին սովորել է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում։ 1978 - 1983թ.թ.֊ին սովորել է Երևանի Պետական Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում։ 1990թ.թ.–1994թ.թ.֊ին աշխատել է Երևանի թիվ 182 միջնակարգ դպրոցում, որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1992 – 1994թ.թ.֊ին եղել է հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորման նախագահ։ 1994 – 2009թ.թ.֊ին դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։ 1995 – 2009թ.թ.֊ին ընդգրկված է եղել հայոց լեզու առարկայի տարածքային և մարզային օլիմպիադայի հանձնաժողովի կազմում։ 2010 – 2011թ.թ.֊ին եղել է «Գ.էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2011թ֊ից դարձել է դպրոցի գործադիր տնօրեն։ Պարգևատրվել է՝ շնորհակալագրերով, պատվոգրերով «Կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատվոգրով, Հայաստանի Երկրապահ հուշամեդալով։ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից միջնակարգ կրթության որակյալ կազմակերպման համար արժանացել է «Հայուհի 2015» անվանակոչման և պարգևատրվել պատվոգրով։ Մասնակցել է՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Աջակցություն մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության կրթությունը Արևելյան գործընկերության երկրներում » դպրոցների համար համատեղ ծրագրերիշրջանակներում կազմակերպվող Կիևում կայացած մեկնարկային համաժողովին, Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգ քաղաքում / Ֆրանսիա / կայանալիք կոնֆերանսին « Աջակցություն կրթության ոլորտում մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության « Արևելյան գործընկերության երկրներին » ծրագրին , « 21 – րդ դարի կոնպետենցիաները ուսումնական հաստատություններում » կոնֆերանսին, « Արևելյան գործընկերության երկրներին » ծրագրի շրջանակներում, « Կրթության կազմակերպում և դպրոցի կառավարում » վերապատրաստման ծրագրին, « Սովորել սովորլու հմտություններ » հեռավար վերապատրաստման դասընթացին, ՀՀ Հանրակրթության մասին օրենքի և ՀՀ աշխատանքային փոփոխություններին նվիրված սեմինարին և ստացել է Հավաստագիր ‘’OUTSOURCE ‘’LLC կազմակերպության կողմից։ ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակվել է Երևանի 120 հիմնական դպրոցի խորհրդի անդամ։ Մասնակցել և հաջողությամբ ավարտել է ««Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստողի» 30֊ժամյա դասընթացին, և ստացել է վերապատրաստողի վկայական։